Կոմիտաս

Մաս 1

Փոքր Սողոմոնը մանկուց էլ բնավորությամբ առույգ էր, բարի, մտքերը` երգերի մեջ: Թափառում էր ու երգում, երգում էր ու թափառում: Երբեմն պատահում էր, որ փողոցի տղաները Սողոմոնին նեղացնում էին, բայց նա ուներ ինքնապաշտպանության հիանալի միջոց, նա երգում էր։ Շուտով Սողոմոնի ձայնը գերեց, նվաճեց այդ տղաների սրտերը։ Նրանք այլևս չէին նեղացնում Սողոմոնին: Թափառում էր ու երգում, երգում էր ու թափառում, երեկոյան տուն էր մտնում ու դիմում տատին.

– Մե՛ծ մայր, ինծի չհարցուցի՞ն:

– Բա չհարցուցի՞ն, – պատասխանում էր կատակասեր բարի տատը. (նա գիտեր թոռան սիրած պատասխանը), – փադիշահը քեզ հարցուց, մեծ սուլթանը քեզ հարցուց, Ռուսիո թագավորն ալ քեզ հարցուց։ Իրար ժպտում էին և վայելում աղքատիկ ընթրիքը։ Ծնողների մահից հետո ամենահարազատ, ամենասրտամոտ մարդը Մարիամ տատն էր, որ այնքա՛ն, այնքան բան է տվել փոքրիկ Սողոմոնին… «Հասկացա՞ր, թոռնի՛կս, – սովորեցնում էր Մարիամ տատը, – ուրեմն ես նենե չեմ, մարե եմ, հայերեն ես կլինեմ մարե։ Չմոռանաս, դրսում՝ ուրիշների մոտ, ինձ մարե չասես, չի կարելի։ Մտքիդ մեջ մարե ասա, դրսում՝ նենե»: Հետո ավելացնում էր. «Թոռնի՛կս, հասկացա՞ր, մենք հայ ենք, մարեի լեզվով կլինենք` հայ»։ Էլ ի՞նչ էր թաքուն սովորեցրել տատը… Շատ ու շատ բան` հայ, հայրիկ, հայրենիք, Հայաստան… Բայց նա էլ մահացավ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչպե՞ս էր Սողոմոնը պաշտպանվում, երբ փողոցի տղաները նեղացնում էին նրան։ Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
    Երբեմն պատահում էր, որ փողոցի տղաները Սողոմոնին նեղացնում էին, բայց նա ուներ ինքնապաշտպանության հիանալի միջոց, նա երգում էր։ Շուտով Սողոմոնի ձայնը գերեց, նվաճեց այդ տղաների սրտերը։
  2. Տեքստում ընդգծի՛ր այն հատվածը, որտեղ նկարագրված է, թե ինչպես էր Սողոմոնի երգն օգնում նրան շփվել ուրիշների հետ։
    Շուտով Սողոմոնի ձայնը գերեց, նվաճեց այդ տղաների սրտերը։ Նրանք այլևս չէին նեղացնում Սողոմոնին:
  3. Ինչո՞ւ է կարևոր, որ Սողոմոնը սովորում էր հայրենի լեզուն և արժեքները փոքր հասակից։
    Քանի որ,նա հայրենիքից հեռու էր ապրում և պետք էր,որ չմոռանար իր մայրենի լեզուն
  4. Երեք նախադասությամբ նկարագրի՛ր Մարիամ տատի դերը Սողոմոնի կյանքում և նրա սովորեցրած կարևորագույն դասերը։

Սողոմոնը որբ էր, և նրան մեծացնում էր Մարիամ տատը։Նա հայրենասեր,բարի, սրտամոտ մարդ էր փոքրիկ Սողոմոնի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *