Վատ ընկերը

Աթաբեկ Խնկոյան

Մի անգամ

Առյուծ արքան

Մռնչում էր կողի ցավից.

Գազանները ամեն կողմից

Եկան հիվանդ արքային տես,

Բայց մեջներին չկար աղվես

Էնտեղ մեկն էլ

Մի պառավ գել

Ասավ. — Արքա՜ ,

Ախր ի՞նչ կա,

Որ աղվեսը՝

Հաճուճ-մաճուճ

Թիզ ու կեսը,

Քեզ չի հարգել,

Տե՜ս, չի եկել:

Ցավը թողած՝

Արքան գոռաց,

Թե՝ հա՜ թռեք,

Էն ըմբոստին

Ոտս բերեք:

Հինգ, վեց

Գազան

Ելան հասան,

Էն աղվեսին

Մի կերպ գտան,

Պատճառն ասին,

Բերին ատյան:

Արքան գոռաց.

— Ո՞ւր ես, մեռա՜ծ…

— Ասեմ ձեռաց,-

Աղվեսն ասաց.

— Տեր վեհափառ,

Խնդիրս առ,

Որ լսեցի՝ դու հիվանդ ես,

Էլ ինչ ասեմ, ինձ հո գիտես,

Ինչպես գլխիս կրակ վառած

Եվ պատանս էլ թևիս առած

Հա՜ էստեղը,

Հա՜ էնտեղը,

Վերջը գտա

Ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը՝ շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ,

Կանցնի դողդ:

Որ չտվեց էսպես թելին,

Իսկույն գետին դրին գելին:

Արքան հագավ գելի կաշին,

Միսը կերավ նախաճաշին:

Քրտնեց կողը,

Անցավ դողը,

Մեջտեղ գնաց

Զրպարտողը:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հետևյալ բառերը:

Մռնչալ – ցավից գոռալ

Ատյան – դատարան

Զրպարտել – Չարախոսել

Վեհափառ – փառավոր, մեծափառ

Ըմբոստ – հպարտ

2․ Ինչի՞ց էր տառապում առյուծ արքան:

Կողի ցավից

3․ Ո՞վ մեղադրեց աղվեսին, որ չի եկել:

Աղվեսին մեղադրեց պառավ գելը

4․ Ի՞նչ դեղ առաջարկեց աղվեսը արքայի ցավի համար:
Վերջը գտա

Ցավիդ դեղը,

Գելի մորթին արա մուշտակ,

Միսը՝ շորվա, խմի տաք-տաք,

Քրտնեց կողդ,

Կանցնի դողդ:

5․ Բնութագրի՛ր առյուծին, գալին, աղվեսին:
Աղվեսը խորամանկ էր և խելացի։
Գելը պառավ էր ևմեղադրող։
Առյուծը քաջ էր, հիվանդ և միամիտ։

6․ Ի՞նչ խորհուրդ կտաս առյուծին

Առյուծին խորհուրդ կտամ , որ միամիտ չլինի և շուտ չհիվանդանա։

Խուլի այծերը

                                                                                                   Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես-դեն` այծերը գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս և հարցնում է.
-Բարի աջողում, ապե՛ր, այծերս չե՞ս տեսել:
-Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով՝ պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
-Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
– Շնորհակալ եմ, ախպե՛ր, այծերս գտա. առ՝ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
– Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,֊ զարմանալով ասում է արտավար խուլը:
– Ի՞նչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես ա՛յս այծն եմ խոստացել, որ մեռնես՝ մյուս այծերից տվողը չեմ:
– Չէ՛, ես չեմ կոտրել, ֊ բարկացած ասում է մեկը:
– Չէ՛, ես է՛ս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը: Սա՝ նրան, նա՝ սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած՝ սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

-Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես է՛դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:
– Ա՛յ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել, ասում է, թե՝ այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, -պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի էն անզգամ հարսը տանն է՝ ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

արտավար-արտ վարող
քյոխվա– գյուղի մեծահարուստ ղեկավար, գյուղապետ
խնդիր-այստեղ՝ խնդրանք
Հարցեր և առաջադրանքներ

1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։
– Խուլը կորցնում է այծը։

  • Գնում է, որ ման գա գտնի
  • Հանդիպում է մի ուրիշ խուլ մարդու, որը վար է անում
  • Գտնում է այծերը
  • Պոզը կոտրած այծը տալիս է վար անողին
  • Վար անողը կռվում է , թե այծի պոզը ես չեմ կոտրել
  • Հանդիպում են մեկ այլ խուլ պառավի

2. Այծատերի անունից պատմի՛ր մինչև նրա և վար անողի կռվելը:

Մի օր այծերս կորան:Ընկա դես ու դեն, որ գտնեմ։ Շատ գնացի , թե քիչ , չգիտեմ հանդիպեցի մի խուլ մարդու, որը վար թր անում։

3. Վար անողի անունից պատմի՛ր այդ հատվածը:
Վար էի անում:

Մեկ էլ տեսա մի մարդ ինձ ասում է, թե ինչպես ցանեմ արտս։

4. Նշի՛ր այն հատվածը, որը քեզ դուր եկավ։

Գյուղը չհասած՝ սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

-Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես է՛դ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ՝ մյուս այծերից տվողը չեմ:
– Ա՛յ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել, ասում է, թե՝ այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, -պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի էն անզգամ հարսը տանն է՝ ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Մեկ օր Էդիթ Պրինտում

Այս անգամ գնացինք բացահայտելու , թե ինչպես են տպագրում գրքերը։ Մենք ուղևորվեցինք դեպի Էդիթ Պրինտ տպագրություն։

Այնտեղ մենք տեսանք շատ սարքավորումներ, որոնց միջոցով ստեղծում էին գրքերը։

Իսկ հիմա հերթով պատմեմ գրքի ստեղծման մասին։Նախ փայտե թեփից ստանում էին թուղթ։Սուր դանակով թուղթը կտրում և հավասարեցնում էին, իսկ մնացորդներից պատրաստում էին անձեռոցիկ։

Աշխատող տատիկը սոսնձում էր գրքի յուրաքանչյուր թերթերը , ապա դնում հատուկ ծանրոցի տակ։ Դրանից հետո գիրքը կարում էին հատուկ սարքավորման միջոցով։

Գրքերի կազմը լինում է երկու տեսակ՝ փափուկ և չոր։

Տպագրատանը տեսանք բազմաթիվ գրքեր։

Ճամփորդությունը շատ հետաքրքիր անցավ,ինձ շատ դուր եկավ։

Մաթեմատիկա 17.10.2025

Դպրոց, դասարան

1 Լրացրո՛ւ պակասող թվերը

100200300 400500 600 700 800 900 1000 
101102103104 105 106 107 108 109 110 
111112113 114 115 116 117 118 119120 

2Հաշվի՛ր

700 + 100 = 800                600 + 40 = 640                  500 + 3 = 503   

300 + 500 = 800                200 + 80 = 280                  100 + 9 =109

800 – 200 = 600                700 + 20 = 720                  900 + 4 =904

  • 800– 600 = 200                  300 + 50 =350                  400 + 1 =401

3Շարունակի՛ր ըստ օրինակի

5  հարյուրյակ   և  3 տասնյակ  = 500 + 30 = 530

8  հարյուրյակ  և  4 տասնյակ   =840

2  հարյուրյակ և 9 տասնյակ   =290

2 հարյուրյակ և 5 տասնյակ   =250 

4 Թվերը գրի՛ր բառերով

500 -հինգ հարյուր

701 -յոթ հարյուր մեկ

810 -Ութ հարյուր տաս

5․ Լրացրո՛ւ աղյուսակի դատարկ վանդակները

նախորդ թիվըթիվըհաջորդ թիվը
 153154 155
 319320 321
 499500 501
 940941 942
 139140 141
 849850 851

6 Կարդա՛ և լուծի՛ր խնդիրները:

ա/ Արամի սիրելի մուլտֆիլմը սկսվում է 19: 10-ին և տևում է 35 րոպե:  Ժամը քանիսի՞ն է ավարտվում մուլտֆիլմը:

Պատասխան՝ է 19։ 45

բ/ Սամվելն իր սիրելի գիրքը սկսեց կարդալ ժամը 10:15-ին և ավարտեց 11:00-ին: Ինչքա՞ն ժամանակ Սամվելը գիրք կարդաց:

Պատասխան՝ 45ր

գ/ Մայրիկը ժամը 9:20 սկսեց նախաճաշ պատրաստել և 35 րոպեից նախաճաշը պատրաստ էր: Մայրիկը սպասեց 5 րոպե, որ նախաճաշը մի քիչ հովանա, ապա կանչեց երեխաներին: Ո՞ր ժամին մայրիկը կանչեց երեխաներին:

Պատասխան՝ 10։00

Зайчонок


Маленький зайчонок был труслив. Он прятался от больших зверей за соснами.
Больше всех заяц боялся волка и лису. Когда зайчонок видел их, он быстро убегал от них в лес.

зайчонокնապաստակի ձագ
трусливվախկոտ
пряталсяթաքնվում էր
звериգազաններ
сосныսոճիներ
боялсяվախենում էր
волкգայլ
лисаաղվես
убегалփախչում էր
  1. Вопросы:
  1. Кто был труслив?
  2. От кого прятался зайчонок?
  3. Где он прятался?
  4. Кого зайчонок боялся?
  5. Что делал зайчонок, когда видел волка и лису?

2. Какой? Какая? Какое? — Подбери верный вопрос.

Зелёное (какое?) яблоко

Сладкая ( Какая?) груша

Кислый (Какой?) лимон

Большой (Какой?) огурец

Яркое (Какое?) солнце

3. Вставь подходящий предлог.

Маленький заяц спрятался за кустом.

Зайчонок прятался за соснами.

Он убегал от волка и лисы.

Волк стоял за деревом.

Лиса смотрела на зайчонка.

Արև

Տեղեկատվական

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր հոմանիշները:

արեգակ- արև

ջերմություն- տաքություն

խավար- մութ

  • Արևն ա՞ստղ է, թե՞ մոլորակ:
    Արևը աստղ է։
  • Գիշերը երկնքում ի՞նչ ես տեսնում:
    Գիշերը երկնքում տեսնում եմ աստղեր և լուսին
  • Լուսինը երկնքում ի՞նչ է անում:
    Լուսինը գիշերը փոխանցում է արևի լույսը։
  • Աստղերը երկնքում ի՞նչ են անում:
  • Շարունակի՛ր.

Իրականում մեր երկրագունդը պտտվում է արևի շուրջը։

Եթե Արեգակը չլինի,Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության։

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում:

Լուսին

Տեղեկատվական

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան  նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի’ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
    մակերևույթ – Որևէ բանի բարձրության սահմանագիծը՝ սահմանը հանդիսացող պայմանական՝ հորիզոնական գիծ կամ մակերես:
  2. Արևն է մեզանից հեռո՞ւ, թե՞ Լուսինը: Արևը մեզանից շատ ավելի հեռու է։
  3. Արևն է ավելի մե՞ծ, թե՞ Լուսինը: Արևը ավելի մեծ է

Արևը մեզնից շատ ավելի հեռու է, քան լուսինը։
Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։

Լուսնի վրա ոչ օդ կա, ոչ էլ ջուր։

Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։