
Թթուդրիկ


1)напиши имя девочки ? наташа.
2)сколко котикв у Наташи ? два.
3)Как забут чорнжа котика ? Черныш.
4)Как завут белжа котика ? Белыш.
5)Што пйот черниш ? молоко.
6)што ест белиш ? сметану.
Հայ ժողովրդական հեքիաթ
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
– Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
– Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է
տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում
է, գնում մի քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է
թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից
վազում է ու ձայն տալիս.
– Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը
դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ:
Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…
Հարցեր և առաջադրանքներ
1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Շարունակի՛ր նախադասությունները.
Մի հալիվոր գնում է քաղաք,տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում։
Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում։
Մի էշի ձու առա,ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ:
3. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:
Միամիտ
4. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.
Էշի բեռն ինչքան ___ծանր______ լինի, այնքան ___լավ________ կգնա:
5. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:
Էշին եթե արքա դնես, ցորենի տեղ փուշ կհնձես։
6. Հորինի՛ր.
«Էշի ականջում քնածը»

Աթաբեկ Խնկոյան
Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
Սիայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
– Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
– Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար-բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, –
Արեգակը
Մկանն ասավ։
Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ, հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
-Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ-փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։
Մուկը վազեց
Հասավ քամուն.
-Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ-փաթիլ
Ու կքամես
Կաթիլ-կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
– Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։
Մաս 2
Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
-Գոմե՛շ,-ասավ,-
Դու հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.
-Հզոր գութան,-
Ասավ,- մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜- քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։
-Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,-
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
-Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ-մեկ, հատ-հատ։
Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
-Նանի՛ ,-ասավ,-
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ-նազիկ,
Հեզիկ-նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
– Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ-նազիկ,
Շեկլիկ-մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։
Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։
Հարցեր և առաջադրանքներ
| Ի՞նչ | Ինչպիսի՞ |
| առավոտ | ջերմ |
| արև | հզոր |
| դստրիկ | հեզիկ-նազիկ |
| ամպ | հզոր |
| գոմեշ | հոգնած |
Հզոր – թույլ
Արագ – դանդաղ
Երկար – կարճ
Բարակ –հաստ
Վերև -ներքև
Մութ –լույս
Հին –նոր
Փեսա –փեսաներ
Հարսիկ –հարսիկներ
Ծանոթ –ծանոթներ
Արմատ –արմատներ
Գութան –գութաններ
Արտ –արտեր
Ամպ –ամպեր
Հող –հողեր
Մուկ –մկներ
Մատ – մատներ
дом,
зуб,
рак,
мяч
дед
оса,
сыр
сын
дочька
белка
сова
со-ва=сова
ро-за=роза
вa-за=вaза
лис-а=лиса
рыб-а=рыба
| Կաղամբ | 1կգ | 150դրամ |
| Գազար | 1կգ | 200դրամ |
| Կանաչ լոլիկ | 1կգ | 300դրամ |
| Բազուկ | 1կգ | 300դրամ |
| Ծաղկակաղամբ | 1կգ | 200 դրամ |
| Նեխուր | 1փունջ | 250 դրամ |
Մկների ժողով
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
― Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պէտք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
II
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
― Ալո դո´ւ:
― Ալո՞ն տանի:
― Բալո դո´ւ :
― Բալո՞ն կախէ:
― Չստո, դո´ւ:
― Չստոն կաղ է :
― Մստո, դո´ւ:
― Մստոն կարճ է:
― Փստո, դո´ւ:
― Էդ էլ խի՞ղճ է:
― Համբօ, դո´ւ:
― Ես տկար եմ:
― Չամբո, դո´ւ:
― Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
― Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
― Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,―
Ճստաց Բտոն ճստճստան:
― Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,―
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Հարցեր և առաջադրանքներ
1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր գրված այս բառերը և արտահայտությունները:
լկստան
գզիր – կարգադրությունները կատարող պաշտոնյա
ահել-ծեր
ջոկ – Առանձին, մյուսներից բաժանված
հնարք – Միջոց, ճար
կողակից- կին կամ ամուսին
անոթի- սոված
զուլում – Աղետ, մեծ չարիք
տկար – հիվանդ
հանդուգն – Համարձակ, անվեհեր,
պոչը քաշել – գնալ
2.Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն է չոքել դռանը – չկա ոչինչ ուտելու
ցավն էլ ունի իր դեղը – մի ճար անել, խնդիրը լուծել
չոր գանգ- չհասկացող
Ուրբաթ օրը դասարանով գնացել էինք Ջրվեժի անտառապուրակ։
Անտառում շատ գեղեցիկ աշուն էր, նաև ես այնտեղ տեսել եմ մեծ թունավոր սունկ։ Այնտեղ մենք խաղացինք դասարանով , և նախաճաշեցինք ։ Երբ քայլում էինք, տերևները մեր ոտքերի տակ խշխշում էր։
Ես շատ կցանկանամ Ջրվեծ Այցելել ձմռանը , քանի որ այդ ժամանակ ձյուն կլինի։