Այց ժողովրդական արվեստի թանգարան

Հունվարի 23-ին այցելեցինք ժողովրդական արվեստի թանգարան,այն ամենահին թանգարանն է Հայաստանում։

Այնտեղ մեզ դիմավորեց Գրիշա պապիկը,և սկսեց պատմել թանգարանի մասին։
Մենք տեսանք շատ հին գորգեր և կարպետներ։ Գորգ գործելու սարք ենք տեսել, կավից պատրաստված հին կժեր և կարասներ։Թանգարանում ամեն ինչ շատ հետաքրքիր էր և հին էր։

Պապիկը մեզ շատ մանրամասն պատմեց և ներկայացրեց , թե ինչպես են զգես կարել հին ժամանակներում։ Այնտեղ կային նաև հին սպասք ՝ աղամաններ։Տեսանք նաև հին պայուսակներ։ Մի խոսքով շատ հետաքրքիր ճամփորդություն էր։

Իմ մեդիահմտությունները

2023թ, երբ ընդունվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր , ընդհանրապես համակարգչից չէի կարողանում օգտվել։Բայց այս երեք տարիների ընթացքում ընկեր Սրբուհու շնորհիվ ձեռք եմ բերել մի շարք մեդիահմտություններ։

Բավականին լավ տիրապետում եմ Word ծրագրին, կարողանում եմ մուտքագրել տեքստ հայերեն, անգլերեն և ռուսերե լեզուներով, փոխել տառաչափը, գունավորել տեքստը, մուտքագրել մաթեմատիկական վարժություններ։Կարողանում եմ word ֆայլը պահպանել համակարգչում։

Paint ծրագրով նկարում եմ տարբեր նկարներ, երկրաչափական պատկերներ։Ես նույնիսկ փոքր եղբորս եմ սովորեցրել Paint ծրագիրը։

PowerPoint ծրագրի միջոցով  , բայց մայրիկիս օգնությամբ , պատրաստում եմ սլայդեր։

Ունեմ իմ անհատական ուսումնական բլոգը և էլեկտրոնային հասցեն։Բլոգում տեղադրում եմ պատումներ, նկարներ, և ֆայլեր։ Էլ․ հասցեով ուղարկում եմ նամակներ, կարդում եմ ընկեր Սրբուհու ուղարկած նամակները։

Ճամբարի ընթացքում սովորել եմ նաև ինչպես ստեղծել QR կոդ։

Այց Ջրվեժի անտառապուրակ

Հունվարի 22-ին մեր ջոկատը՝ ընկեր Սրբուհու գլխավորությամբ, այցելեցինք Ջրվեժի անտառապուրակ։

Այ այնտեղ շաաաա՜տ ձյուն կար։ Անտառի բարձր եղևնիները և ծառերը ամբողջությամբ պատվել էին ձնով։ Ընկերներիս հետ մի անգամից անցանք ձնագնդիկ խաղալու։

Իսկ սահնակներով սահելը մի այլ հաճույք է։ Սահեցինք , ընկանք, ուրախացանք, թրջվեցինք, բայց չնեղվեցինք։
Քանի որ եղանակը բավականին ցուրտ էր, ես տաք թեյ էի վերցրել,խաղալուց և սահելուց հետո, խմեցինք տաք թեյը, նախաճաշեցինք և բարձր տարամադրությամբ վերադարձանք դպրոց։ Այս ճամփորդությունը ես դռե երկար ժամանակ կհիշեմ։

Դդմահեքիաթ․ Հետաքրքրասեր դդումը

Մի մեծ բոստանում ապրում էր մի դեղին ու փորոտիկ դդում։ Նա շատ հետաքրքրասեր էր և անդադար հարցնում էր արևին, թե ինչ կա ցանկապատից այն կողմ։ Մի օր քամին օգնեց նրան գլորվել մինչև բլրի գագաթը։ Այնտեղից դդումը տեսավ գունեղ ծաղիկներ ու մի կարկաչուն գետակ, որոնց մասին միայն երազել էր։ Նա հասկացավ, որ աշխարհը շատ ավելի մեծ ու սիրուն է, քան իր հարազատ մարգը։ Դդումը ժպտաց ու որոշեց իր տեսած հրաշքների մասին պատմել բոլոր ընկերներին։

Հետաքրքիր փաստեր ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: 

7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:

8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանը շատ էր տարբերվում անցած տարիներից, քանի որ այս տարի ես վարում եմ իմ անհատական բլոգը։

Այս ուսումնական շրջանը հագեցած էր ճամփորդություններով, որոնք լի էին արկածներով , իմացումի հրճվանքով։
Իսկ հիմա փորձեմ ամեն ինչ հերթով պատմել։
Ինչպես գիտեք սեպտեմբերի առաջին շաբաթը կրթահամալիրում նախագծային շաբաթ է,մեր առաջին ճամփորդությունը ՝ այցելեցինք Բնության թանգարան։
Այնտեղ շաաաատ հետաքրքիր էր, ես ծանոթացա թիթեռների տեսակների հետ, զանազան բույսեր և կենդանիներ տեսա։
Հաջորդ ճամփորդությունը , արդեն ավանդույթ դարձած բարձունքի հաղթահարումն էր,այս անգամ բարձրացանք դեպի Ծաղկեվանք։Ասեմ ճանապարհը բավականին բարդ էր, բայց մեր դասարանը պատվով հաղթահարեց այդ բարձունքը։ Ամփոփումն՝ այստեղ։

Սեպտեմբերին նաև մասնակցել եմ Ես ուսումնական նախագծին,որտեղ ներկայացրել եմ իմ ընկերոջը, իմ ընտանիքը և այլն։

Հաջորդ ուսումնական ճամփորդությունը Էդիտ Պրինտ հրատարակչությունն էր։ Այնտեղ ես տեսա , թե ինչպես են ստեղծվում գրքերը։ Ի դեպ ես բավականին տեղեկացված էի, և շատ ակտիվ էի մասնակցում հարց ու պատասխանին։ Մի խոսքով ևս մեկ հետաքրքիր և անմոռանալի ճամփորդություն էր։
Այստեղ կգտնեք իմ ամփոփումը՝ Մեկ օր Էդիթ Պրինտում

Հաջորդ կանգառը Կոմիտասի թանգարան-ինստիտուտն էր: Թեև այնտեղ արդեն եղել էի, սակայն այս երկրորդ այցը նույնպես չափազանց հետաքրքիր էր։

Աշունը իր ողջ գունապնակով փորձեցինք վայելել Ջրվեժի անտառապուրակում։
Իսկ տարին եզրափակեցինք այցելելով Տիկնիկային թատրոն՝ դիտելու Էլֆերի Ամանորը ներկայացումը։

Տարվա ընթացքու շատ այլ գործունեություններ և նախագծեր էլ ենք իրականացրել, սակայն իմ համար ամենատպավորիչը ճամփորդություններն են։
Սիրում եմ նոր վայրեր այցելել, սարեր բարձրանալ։

Սարերում կյանք կա․․․․