ԱՌԱՋԻՆ ՓԱԹԻԼՆԵՐԸ

ՀԱՅՐԱՊԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Նազ ու տուզով, օրորվելով
Իրար կողքի, թևանցուկ՝
Փաթիլները ճամփա ընկան
Օդի միջով կամացուկ։

Թեթև-թեթև իջնում են վար՝
Պտտվելով անդադար,
Պար են գալիս, խաղում անվերջ
Լայն ու արձակ օդի մեջ։

Ամպը գոչեց. «Արա՛գ իջեք,
Իմ սիրելի՛ բալիկներ,
Չգիտե՞ք, որ կարոտ են ձեզ
Այնքան փոքրիկ մանուկներ»։

Փաթիլները զվարթացան,
Թևին տվին ու անցան,
Մեկիկ-մեկիկ գետին իջան,
Իրար գրկած՝ ձյուն դարձան։

Մանուկները դուրս վազեցին՝
Առած սահնակ ու սղղան,
Եվ սկսվեց երգ ու ծիծաղ,
Զվարթ խաղերը ձմռան։

Նամակ Ձմեռ, Պապիկին

Բարև Ձեզ, սիրելի՛ Ձմեռ Պապ . իմ անունը Գառնիկ է:

Ես Ձեզանից ուզում եմ լեգո, որ իմ ուղեղը աշխատի:

Ես ուզում եմ, որ իրար հետ գնանք ձնագնդիկ խաղալու, որ ժամանակը չվերջանա և մենք Նոր Տարի նշենք :Հաջողություն, իմ սիրելի՛ Ձմեռ Պապիկ:

Ձյուն

Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր դաշտերին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

Հեզ- Մեղմ, թույլ, քնքուշ, նրբին

Վար- Ցած, ներքև

Ցրտահար — Ցրտահարված, ցրտից վնասված, ցուրտը տարած

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Պատմի՛ր ձյան մասին:

•        Նկարագրի՛ր. ինչպիսի՞ն է ձյունը
Ձյունը փափուկ է, սպիտակ

•        Ինչպե՞ս է երկնքից իջնում:
Երկնքից իջնում է հանդարտ ու կամաց

•        Ի՞նչ է լինում հետո …
Հետո ծաշկում է հողը

2.Պատմի՛ր ծաղիկների մասին:
Ծաղիկները մտել են քուն,
Ծաղիկները ցրտահար․․․

3.Բառակապակցություններ կազմի՛ր:

ինչպիսի՞

__Շքեղ___ տոնածառ

_Փափուկ__ ձյուն

_Ցրտահար_ ծաղիկներ

____Մեծ_____ ձնեմարդ

___Զվարճալի___ Ձմեռ պապ

__ուրախ______ երեխաներ

____խոշոր____ փաթիլ

ի՞նչ, ինչե՞ր

ձյունաճերմակ __փաթիլներ_

զարմանալի հեքիաթներ

հետաքրքիր նվերներ

ցրտահար շաղիկներ

ձյունածածկ ծառեր

քնքուշ ծաղիկներ

կախարդական փայտիկ

«2025 թվականը իմ կյանքում»

Աստծուց շնորհակալ եմ 2025 թվականի համար։ Իմ համար շատ լավ տարի էր։
Ես այս տարի ավելի շատ գիտելիքներ ստացա, ավելի շատ ընկերներ ունեցա։

Ամռանը նոր և հետաքրքիր վայրեր այցելեցի ընտանիքիս հետ միասին։
Այս տարի սկսել եմ հաճախել ֆուտբոլի։

Եվ վերւապես մեկ տարով մեծացա։


Ձմեռ

Ծառը մերկացավ, 
Զրկվեց տերևից, 
Ձյունի փաթիլներ 
Իջան վերևից։ 

Ձյուն ու ցուրտ եկան, 
Առու, գետ լռեց, 
Իր արծաթ գորգը 
Ձմեռը փռեց։ 

Ձյունը ծնկահար 
Նստեց մեծ ճամփին, 
Սպիտակ հյուսերը 
Կիտեց գետափին։ 

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

2. Բարդ բառերը գունավորի՛ր կարմիրով:

3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

4. Բնութագրի՛ր փշատերևին:
Փշատերևը կանաչ և դալար էր, բարի ու համեստ էր, բայց նաև տխուր էր։

5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը:
Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին:

6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։